Յալթայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու հայորդյաց տան դասերը ևս սկսվեցին
Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքում բնակվող հայ մանուկների համար 2015 թվականից Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործում է հայեցի կրթության և դաստիարակության կենտրոնը։
Գիտելիքի, գրի և դպրության օրը սաներին ողջունեց և իր օրհնությունը բաշխեց հոգևոր հովիվ Տեր Մանասե քահանա Նադանյանը։
«Ամենքիս առաքելությունն է կրթել ու դաստիարակել ազնիվ, եկեղեցասեր ու հայրենանվեր զավակներ, Աստծո տված շնորհները բազմապատկել և ի շահ մեր երկրի ու ժողովրդի գործադրել»,- օրհնության իր խոսքում ասել է Տեր հայրը։
Նա նաև հորդորել է ծնողներին ամենայն պատասխանատվությամբ հանձն առնել մանուկների հայեցի դաստիարակության գործը։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործող հայորդյաց տանը սովորում է 25 սան։ Այստեղ դասավանդում են Հայ Եկեղեցու պատմություն, հայոց լեզու և հայ գրականություն։
Տեր Մանասեն սաների հետ պարբերաբար անցկացնում է հոգևոր զրույցներ և մեկնում մանկական Աստվածաշունչը։
ПОДДЕРЖИТЕ, ПОЖАЛУЙСТА, НАШ САЙТ
С Вашей помощью он станет более полезным и информативным.