Наш сайт использует cookies, включая сервисы веб‑аналитики. Продолжая пользоваться сайтом, вы соглашаетесь с политикой конфиденциальности.
Можете прикрепить файл не более 5Mb (png, jpg, jpeg, pdf)
The State Academic Choir of ArmeniaConductor: Ohannes Tchekidjian
Հայ ժողովրդական «Գացեք տեսեք» երգն է՝ Արցախի «Մռակած» երգչախմբի կատարմամբ: Մշակումը՝ Քրիստափոր Կարա - Մուրզայի:Աղջիկը տղային ուղարկում է տեսնելու՝ ինչ է պատահել կորած այծին: Տղան ասում է, որ տեսել են՝ այծին գայլն է կերել: Ապա բոլորով երգում են, որ աշխարհի դրվածքով արժանի է համարվում, որ գայլը կերել է այծին, ինչպես ժամանակին արժանի էր համարվել, որ այծը կերել էր տիկը: Եվ մի տեսակ դառնությամբ կարծես հոգոց են հանում՝ «Էս ի՞նի քյաֆուր դարու հասանք»: Քյաֆուրը սուր հոտով նյութ է, որը համեմատվում է դարի բարքերի հետ: Չէ՞ որ մարդիկ հանդուրժել էին տիկի կորուստը: Իսկ հիմա, երբ գայլն էլ կերավ այծին, կորուստը կրկնապատկվեց:Սա մեր հայ ժողովրդի դրությունն է, երբ դարերով կքած էր տարբեր բռնակալների լծի տակ և հաճախ էին թուրք, քուրդ աղաները գայլի պես խլում հայ մարդու՝ տարիների քրտինքով ստեղծած բարիքները: Եվ հայ ժողովուրդը, թվում է, թե այս վիճակի համար քննադատում է ինքն իրեն, ասես հաստատելով, որ ուժն է ծնում իրավունք, եթե դու քեզ ճնշողի դեմ չես կանգնում, նրան իրավունք ես տալիս վարվել, ինչպես ինքն է ուզում:Ապա աղջիկը տղային ուղարկում է իրենց ժամադրավայրը, ասելով, թե ինքն էլ կգա: Սա ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ է գտնում կյանքը շարունակելու: Եվ չարին հայ ժողովուրդը հաղթում է սիրո միջոցով ու կյանքը շարունակելու անսասան վճռականությամբ:Ապա պարզվում է՝ գայլին, որ այնքան հայ գեղջուկին վնասներ էր հասցրել, արջը կերել է: Պատմության ընթացքում բռնակալները հաջորդել են իրար, և միշտ եղել է ավելի ուժեղը, որ հաղթել է նախորդին: Նրանք հողմի պես անցել են մեր հայրենիքով, սակայն մեր ժողովուրդը դիմացել աղետներին:Վերջում տղան դիմում է աղջկան՝ «Շապիկովդ փոշի մի բարձրացրու»: Թվում է՝ աղջիկը շապիկը ձեռքին պտտեցնելով գետինն է ծեծում, և բարձրացած փոշին լցվում է տղայի աչքերը: Այս չարաճճիությունից հետո էլ տղայի հոգու հետ խաղալով, ասում է, որ անելու է, նրան անվանելով իր «խորոտիկ յար»: Այսինքն՝ քանի կա սերը, հայ ժողովուրդը կապրի, և որքան էլ բռնակալները գան ու գնան, հայ երիտասարդ տղան ու աղջիկը շարունակելու են իրար հոգու հետ խաղալ, սիրել, ընտանիք կազմել և արարել սերնդեսերունդ:Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զէծ,Գացին տեսան գէլն ա կերել զէծ,Գէլն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն,Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է.Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է:Դե գնա՛, կիգամ, դե գնա՛, կիգամ, շուտ կիգամ,Կարմիր սոլեր հագնիմ, իգամ, շուտ կիգամ:Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զգել,Գացի՛ն, տեսան արջն ա կերել զգել,Արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է:Նազ մի՛ աներ, նազ մի՛ աներ, նազ աղջիկ,Մինթանովդ թոզ մի՛ աներ, ջան աղջիկ:Նազ կու էնեմ, կու, նազ կու էնեմ, կու,Նազ կու էնեմ, նազ կու էնեմ, նազ, տղա,Մինթանովս թոզ կու էնեմ, ջան տղա,Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է:մինթան (հուն. μανδύς)- շապիկ
Կոմպոզիտոր, խմբավար Քրիստափոր Կարա Մուրզա, հեղինակ` Օլյա Նուրիջանյան«Քրիստափոր Կարա-Մուրզային ժամանակակիցները անվանել են «Շրջուն դպրոց»: Նա ստեղծում էր շարժում հոգուտ քառաձայն երգեցողության, պատրաստում սեր մայրենի լեզվի նկատմամբ, տարածում ժողովրդական երգը, ներշնչում հարգանք դեպի ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը»,-գրել է երաժշտագետ Մաթևոս Մուրադյանը:Ձայնագրությունը կատարվել է 25.03.13Մեր ուղիղ հեռարձակումը լսելք՝ https://tunein.com/radio/Vem-Radio-10...website http://vem.am/hy/ facebook https://www.facebook.com/VemRadio/ twitter https://twitter.com/VemRadioYerevan-------------------- Vem Radio --------------------© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.vem.am «Վէմ» ռադիոկայանին: Նյութերն արգելվում է օգտագործել առանց համապատասխան համաձայնության:E-mail vem@vem.am, info@vem.am ©Vem radio. all rights reserved. copyright #vemradio #Armeniancomposers
Public TV Company of Armenia 2022 Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք #ԵրգԵրգոց
Provided to YouTube by Proart LLCZim Vzi · Christapor Kara-MurzaGolden Fund of Public Radio of Armenia℗ Ruben TonikyanReleased on: 2011-07-05Composer: RRLyricist: RRAuto-generated by YouTube.