Х. Кара-Мурза. Посмотри и увидишь». Исполняет арцахский хор Мракац
Աղջիկը տղային ուղարկում է տեսնելու՝ ինչ է պատահել կորած այծին: Տղան ասում է, որ տեսել են՝ այծին գայլն է կերել: Ապա բոլորով երգում են, որ աշխարհի դրվածքով արժանի է համարվում, որ գայլը կերել է այծին, ինչպես ժամանակին արժանի էր համարվել, որ այծը կերել էր տիկը: Եվ մի տեսակ դառնությամբ կարծես հոգոց են հանում՝ «Էս ի՞նի քյաֆուր դարու հասանք»: Քյաֆուրը սուր հոտով նյութ է, որը համեմատվում է դարի բարքերի հետ: Չէ՞ որ մարդիկ հանդուրժել էին տիկի կորուստը: Իսկ հիմա, երբ գայլն էլ կերավ այծին, կորուստը կրկնապատկվեց:
Սա մեր հայ ժողովրդի դրությունն է, երբ դարերով կքած էր տարբեր բռնակալների լծի տակ և հաճախ էին թուրք, քուրդ աղաները գայլի պես խլում հայ մարդու՝ տարիների քրտինքով ստեղծած բարիքները: Եվ հայ ժողովուրդը, թվում է, թե այս վիճակի համար քննադատում է ինքն իրեն, ասես հաստատելով, որ ուժն է ծնում իրավունք, եթե դու քեզ ճնշողի դեմ չես կանգնում, նրան իրավունք ես տալիս վարվել, ինչպես ինքն է ուզում:
Ապա աղջիկը տղային ուղարկում է իրենց ժամադրավայրը, ասելով, թե ինքն էլ կգա: Սա ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ է գտնում կյանքը շարունակելու: Եվ չարին հայ ժողովուրդը հաղթում է սիրո միջոցով ու կյանքը շարունակելու անսասան վճռականությամբ:
Ապա պարզվում է՝ գայլին, որ այնքան հայ գեղջուկին վնասներ էր հասցրել, արջը կերել է: Պատմության ընթացքում բռնակալները հաջորդել են իրար, և միշտ եղել է ավելի ուժեղը, որ հաղթել է նախորդին: Նրանք հողմի պես անցել են մեր հայրենիքով, սակայն մեր ժողովուրդը դիմացել աղետներին:
Վերջում տղան դիմում է աղջկան՝ «Շապիկովդ փոշի մի բարձրացրու»: Թվում է՝ աղջիկը շապիկը ձեռքին պտտեցնելով գետինն է ծեծում, և բարձրացած փոշին լցվում է տղայի աչքերը: Այս չարաճճիությունից հետո էլ տղայի հոգու հետ խաղալով, ասում է, որ անելու է, նրան անվանելով իր «խորոտիկ յար»: Այսինքն՝ քանի կա սերը, հայ ժողովուրդը կապրի, և որքան էլ բռնակալները գան ու գնան, հայ երիտասարդ տղան ու աղջիկը շարունակելու են իրար հոգու հետ խաղալ, սիրել, ընտանիք կազմել և արարել սերնդեսերունդ:
Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զէծ,
Գացին տեսան գէլն ա կերել զէծ,
Գէլն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն,
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է.
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է:
Դե գնա՛, կիգամ, դե գնա՛, կիգամ, շուտ կիգամ,
Կարմիր սոլեր հագնիմ, իգամ, շուտ կիգամ:
Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զգել,
Գացի՛ն, տեսան արջն ա կերել զգել,
Արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է:
Նազ մի՛ աներ, նազ մի՛ աներ, նազ աղջիկ,
Մինթանովդ թոզ մի՛ աներ, ջան աղջիկ:
Նազ կու էնեմ, կու, նազ կու էնեմ, կու,
Նազ կու էնեմ, նազ կու էնեմ, նազ, տղա,
Մինթանովս թոզ կու էնեմ, ջան տղա,
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է:
մինթան (հուն. μανδύς)- շապիկ
Армянская народная песня « Посмотри и увидишь » исполняет арцахский хор « Мракац » . В обработке Христофора Кара-Мурза.
Сюжет песни
Девушка отправляет мальчика посмотреть, что случилось с потерявшейся козой. Мальчик говорит, что они видели козу, съеденную волком. Потом все поют, что согласно мирскому порядку считается достойным, чтобы волк съел козу, как когда-то считалось достойным, чтобы коза съела овес. И с какой-то горечью они как бы вздыхают: « Какой проклятый век , в какой проклятый век мы живем ?? » В конце концов, люди терпели потерю овса. А теперь, когда волк съел еще и козу, убыток удвоился.
Таково положение нашего армянского народа, когда он веками находился под игом различных тиранов и турецкие и курдские аги часто расхватывали, как волк, блага, созданные потом армянского народа. И армянский народ как бы критикует себя за эту ситуацию, как бы утверждая, что власть порождает права, если ты не выступаешь против угнетателя, ты даешь ему право делать то, что он хочет.
Тогда девушка отправляет парня к ним на свидание, говоря, что тоже придет. Это свидетельствует о том, что армянский народ находит в себе силы продолжать жизнь. А армянский народ побеждает зло любовью и непоколебимой решимостью продолжать жизнь.
Потом оказывается, что медведь съел волка, причинившего столько вреда армянскому крестьянину. На протяжении всей истории тираны следовали друг за другом, и всегда более сильный побеждал предыдущего. Они прошли через нашу родину, как ветер, но наш народ терпел бедствия.
В конце мальчик обращается к девочке: « Не пылись своей рубашкой » . Кажется, что девочка падает на землю с футболкой в руке, а поднимающаяся пыль застилает глаза мальчика. Даже после этого озорства, играя с душой мальчика, он говорит, что сделает это, называя его своим « мальчишкой » . Другими словами, пока есть любовь, армянский народ будет жить, и сколько бы тиранов ни приходило и не уходило, молодые армянские юноша и девушка будут продолжать играть душами друг друга, любить, создавать семьи и создавать поколения. .